Մեր պատմությունը - ՎիտաՄեդ ԲԿ
«Վիտա Մեդ» բժշկական կենտրոնի պատմությունը սկսում է 2018թ․-ից, երբ մեր հիմնադիր-տնօրեն Վ․Մանուկյանը Արցախում որոշեց և 6 ամսվա մեջ իրականություն դարձրեց Արցախում առաջին մասնավոր, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնաված, պացիենտակենտրոն «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնը՝ ընդամենը 100քմ տարածքում ծավալված, 6 անուն գործունեության տեսակով լիցենզավորված բժշկական կենտրոն, որը կարճ ժամանակում ստեղծեց բարի համբավ և արցախցիների համար դարձավ հետազոտություների իրականացման և բուժման համար Երևան մեկնելու այլընտրանք։
2018թ․ին պրոյեկտի սկզբից Վ․Մանուկյանը աշխատանքի ընդունեց բժիշկ-լաբորանտ Անուշ Վերդյանին, ում մեծագույն ներդրման շնորհիվ կայացավ «Վիտամեդ Պլյուս» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայությունը։ 2019թ․-ին Վ․Մանուկյանը և Ա․Վերդյանը ամուսնացան, և երկուսի երազանքների համադրմամբ ծագեց Հայաստանում «Վիտա Մեդ» բժշկական կենտրոնների ցանց հիմնելու գաղափարը։
2021թ․ին սկսվեցին գաղափարի իրականացման քայլերը, և արդեն 2022թ․-ի հունիսի 11-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, Բեկնազարյան 3/6 հասցեում բացվեց երևանյան առաջին մասնաճյուղը՝ 19 անուն գործունեության տեսակներով լիցենզիայով, 276քմ մակերեսով տարածքում։ Արդեն օգոստոս ամսին Ստեփանավան քաղաքում բացվեց մարզային առաջին մասնաճյուղը, որը Ստեփանավան համայքում եզակի էր իր կազմակերպաիրավակն ձևով, ծառայությունների տեսակով և որակով:
